ԿարևորՀասարակություն

Սևան Նշանյանն այսօր ազատ կարձակվի, նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում

Հունաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի՝ Սևան Նշանյանն ազատ կարձակվի այսօր։ Ըստ որոշման՝ նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։

Քանի որ Սևան Նշանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան, նշված է հաղորդագրության մեջ։

2017թ.-ի հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում 11 տարով ազատազրկված Սևան Նիշանյանը, որն իր պատիժը կրում է 2014-ից, փախել է բանտից և հեռացել երկրից: Այնուհետև հայտնի դարձավ, որ նա քաղաքական ապաստան է ստացել Հունաստանում: 2019թ․ Նշանյանը ՀՀ անձնագիր է ստացել Հունաստանում Հայաստանի դեսպանատանը։

Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն էր արել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների «սարքած գործն է», քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: 

Կարդացեք նաև

Back to top button