
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ:
Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»,- գրել է նա:
Ղազախստանի նախագահը օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին։ «ՀԱՊԿ գործընկերներին դիմելը համարում եմ տեղին և ժամանակին», – նշել է պետության ղեկավարը։
Ղազախստանում արդեն չորրորդ օրն է՝ բողոքի ակցիաները չեն հանդարտվում։ Դրանք սկսվել են հունվարի 2-ին Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքներում (երկրի հարավ-արևմուտք), ապա տարածվել այլ կենտրոններում։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել Մանգիստաու և Ալմաթիի շրջաններում, ինչպես նաև Ալմաթիում և Նուր-Սուլթանում և արձակել է կառավարությունը:




