ԿարևորՀասարակություն

Մալիշկա գյուղի որոշ թաղամասերի շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը լուծվել է

Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի ինքնահոս ջրամատակարարում ունեցող որոշ թաղամասերի շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը վերջնականապես լուծվեց, հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։

Գյուղի սարերում գտնվող աղբյուրի վրա կատարված աշխատանքների շնորհիվ նախկինում «փախչող ջրերը»՝ վայրկյանում 6-7 լիտր քանակով, հաջողվեց հավաքել և ինքնահոս խողովակաշարով հասցնել դեպի համապատասխան օրվա կարգավորիչ ջրամբար (ՕԿՋ):

Ավելին՝ հաշվի առնելով, որ այդ քանակն ավելին է, քան պետք է տվյալ թաղամասերի կարիքները բավարարելու համար, գտնվեց տեխնիկական լուծում․ ջրի ավելցուկը կուղղվի մեկ այլ ՕԿՋ, որտեղից հնարավոր կլինի պոմպով մղել գյուղի մյուս հատվածներ:

Կարդացեք նաև

Back to top button