ԿարևորՀասարակություն

3-ից 103 տարեկան․2021-ին «Արևիկ» համույթը շողաց բեմում

Արևիկցիները դարձյալ բեմում են։ Մեծ դադարից հետո Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը տարին ամփոփում է ավելի մեծ առաջադիմությամբ, առավել բարձր նշաձողեր սահմանելով։

Տարին հագեցած էր հետաքրքիր ծրագրերով, բայց ամենամեծ նախագիծը  «Դասերից հետո» հաղորդաշարն էր, որի ընթացքում անսամբլը ներկայացրել  է 40 երգ այբուբենի մասին։ Հասցրել են նաև պատրաստվել տարեվերջյան ստուգատես համերգին, որի ժամանակ նաև պրեմիերաներ են հնչել։

Արևիկցիների վերջին փորձն է համերգից առաջ։ Հուզվա՞ծ են։  Պարզվում է՝ այնքան էլ ոչ։ Չնայած երիտասարդ տարիքին արևիկցիներից շատերն արդեն  բեմական հարուստ  փորձ ունեն։ Առնո Արզաքանցյանը 12 տարեկան է։ Ավելի շատ հուզվում էր Արևիկ ընդունվելիս,Արևիկում առաջին քայլերն անելիս։ Այսօր արդեն իրեն համարում է Արևիկի մեծ ընտանիքի մի մասնիկը.

«Լուրերով կարդացի, որ ընդունելություն է բացվում Արևիկում։ Սկզբում լարվելով, հուզվելով էի գալիս, բայց հետո շատ սիրեցի Արևիկը, քանի որ այստեղ լրիվ ուրիշ աշխարհ է»։

15 տարեկան Լիլիա Բեգոյանը իրեն ինչ հիշում է, Արևիկում է։  Բայց ամանահարուստ հիշողությունները 2021 թվականի հետ են կապված։ Բազմաթիվ համերգեր, հետաքրքիր նախագծեր։ Առաջին մեծ բեմը Օպերայի և բալետի թատրոնին էր։ Այդ ժամանակ 11 տարեկան էր։ Հետո արդեն բեմերը հաջորդեցին իրար, իսկ ելույթ ունենալը սովորական դարձավ։  «Արևիկ»-ում սակայն  չեն սիրում նույն տեղում մնալ․ ամեն հաջողության հետ հաջորդ նշաձողն է սահմանում։

«Երևիի ամենաբարձր նշաձողը կլինի, որ մենք Արևիկով ելույթ ունենանք, Հայաստանը ներկայացնենք մանկական Եվրատեսիլում»։

Վոկալի մասնագետ Նաիրա Մելիքյանը վստահ է՝ Արևիկը կփայլի ցանկացած բեմում։ Նրանք արդեն արտիստներ են՝ հարուստ փորձով, ասում է.

«Արդեն պատրաստի դերասաններ և արտիստներ են։  Ամեն ինչ արվում է պրոֆեսիոնալ և իրենք փորձառու են, արդեն աշխատանքի մեջ են։ Իրենք գիտեն ինչ են անում և ինչի համար ու արդեն կարող են դուրս գալ պրոֆեսիոնալ բեմ ու պատվով ներակայանալ»։

Եվս մի քանի րոպե, և հանդիսատեսը կտեղափոխվի մանկություն։ Համերգ-բաց դասով կամփոփեն անցնող 2021-ը, որը հարուստ է իրադարձություններով։ Արևիկցիների համար մեծ դպրոց էր հատկապես Հանրային հեռուստաընկերության հետ իրականացրած «Դասերից հետո» նախագիծը, որի ընթացքում անսամբլը այբուբենի մասին 40 երգ է ներկայացրել՝ պատմում է գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանը։ Թե տարիքային որ խմբի համար են Արևիկի երգերը, Վահե Հայրապետյանը դժվարանում է պատասխանել։ Արևիկ  լսում և սիրում են բոլորը։

«3,4 տարեկանից մինչև 103,104 տարեկան մարդիկ, մանուկներ, ովքեր սիրում են մաքուր երաժշտություն, ռիթմիկ երգեր, նորություններ, բայց նորությունները պետք է լինեն  մանկական լեզվով և առաջին հերթին մանուկների համար։ այսինքն սա յուրօրինակ դպրոց է, որը անկրկնելի է և տալիս է իր արդյունքը տարեց տարի»։

«Արևիկ»-ում դասերը  շաբաթական երեք անգամ են։ Պարապում են երգեցողություն,պար սոլֆեջիո։ Անի Սահակյանն  Արևիկի հնաբնակներից է, 6-րդ տարին կլրանա շուտով։ Արևիկի բոլոր երգերն էլ հարազատ են, բայց կա մեկը, որը բոլորից շատն է սիրում։

Մեծ ընդմիջումից  հետո Հանրային Ռադիոյի  «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը վերաբացվեց շուրջ  2 տարի առաջ ։ Համավարակն ու պատերազմը գուցե  ստվերեցին  Արևիկի վերադարձը, բայց  չխանգարեցին  արևներին ավելի վառ շողալ և շարունակել ջերմացնել շրջապատը։  

Կարդացեք նաև

Back to top button