
Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստվում է դադարեցնել գործունեությունն Արցախում, չի համապատասխանում իրականությանը։
«Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստվում է դադարեցնել գործունեությունն Արցախում, չի համապատասխանում իրականությանը։ Հիմնադրամը շարունակում է բնականոն գործունեություն ծավալել և Արցախում ունի բազում կարևոր լայնածավալ ծրագրեր, որոնց մի մասն արդեն ավարտվել է, իսկ մյուս մասն ընթացքում է։ Այս պահին հիմնադրամն Արցախում իրականացնում է շուրջ 40 մեծածավալ տարաբնույթ ծրագրեր, ընդհանուր առմամբ՝ շուրջ 70 միլիոն դոլար արժեքով։
Կառուցվում է 1100 բնակարան և առանձնատուն, 50 կմ-ից ավել ռազմավարական տարբեր ճանապարհներ, ավարտին է հասնում Արցախի պետական համալսարանի կառուցումը, վերանորոգվում և կառուցվում են դպրոցներ, իրականացվում է ջրամատակարարման երեք խոշոր ծրագիր և այլն։ Հիմնադրամի շուրջ անհիմն շահարկումները վնասում են մեր ընդհանուր գործին,- ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հայտարարությունում։




