
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարծիքներ են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ նախագահները գոհունակություն են հայտնել իրադրության կայունացման և խաղաղ կյանքի հաստատման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի կապակցությամբ: Նշվում է, որ այդ հարցերում Ռուսաստանն ու Ֆրանսիան ինչպես այժմ, այնպես էլ հետագայում մտադիր են համաձայնեցված գործել», — ասված է հաղորդագրությանում:




