
Մայթի վերականգնումը շատ սպասված նախաձեռնություն էր թե՛ հարակից տների և շենքերի բնակիչների, և թե՛ այս հատվածով անցուդարձ անող քաղաքացիների համար: Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:
Նշվում է նաև,որ վերականգնման աշխատանքներին զուգահեռ բացազատվում են մայթի՝ տարիների ընթացքում քաղաքացիների կողմից յուրացված հատվածները: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների հորդորով քաղաքացիների կողմից վերափոխվում են նաև հարակից ավտոտնակների դարպասները՝ հետիոտնի համար անարգել անցուդարձ ապահովելու նպատակով:




