
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարական մակարդակով հիմնում է Հայրենադարձների ինտեգրման կենտրոն, որը մեկ պատուհանի սկզբունքով կաջակցի հայրենադարձների բոլոր խնդիրների լուծմանը:
Գրասենյակը կենտրոնի մասին պատմող փոքրիկ տեսանյութը է հրապարակել՝ կենտրոնի ստեղծման աշխատանքների ղեկավար, հայրենադարձ Մարգարիտա Բաղդասարյանի մեկնաբանմամբ:




