
ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ ժամը 12-ին, արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծն էր: Սակայն նիստը քվորում չլինելու պատճառով չի կայացել:
Գրանցվել է 30 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 54 պատգամավորի ներկայություն:
Պատգամավորների գրանցումը շարունակվելու է մինչև 4 ժամ, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդմիջում հայտարարեց:




