
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին իր աջակցություն է հայտնել:
«Ողջունում ենք և վճռականորեն աջակցում ՀՀ ԱԳՆ-ի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններին հատուկ ներկայացուցիչներ նշանակելու և հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու վերաբերյալ»,- թվիթերում գրել է Էնթոնի Բլինկենը:
We welcome and strongly support statements by Turkish Foreign Minister @MevlutCavusoglu and @MFAofArmenia on appointing Special Envoys to discuss the process of normalization.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) December 15, 2021
ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հաստատել է, որ Հայաստանը հատուկ ներկայացուցիչ կնշանակի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով:




