ԿարևորՀասարակություն

Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հակոբ Սիմիդյանին ՀՀ շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Հակոբ Սիմիդյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից:

Երեկ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար:

Կարդացեք նաև

Back to top button