
88 տարեկան հասակում վախճանվել է հայտնի ամերիկահայ բարերար Ջերարադ Գաֆէսճեանը: Նրա մահվան բոթը panarmenian.net կայքին հաստատել են Երևանի Գաֆէսճեանի արվեստների կենտրոնում:
Ջերարդ Լևոն Գաֆէսճյանը ծնվել էր 1925 թվականին Բրուքլինում, Երկրորդ համաշխարհային տարիներին ծառայել է ԱՄՆ ռազմածովային նավատորմում:
1996 թվականին Գաֆէսճեանը հիմնադրեց Գաֆէսճեան ընտանիքի հիմնադրամը: Այն շուրջ 50 մլն դոլար է ներդրեյ Հայաստանի պատմամշակութային արժեքների պահպանման համար:
Ջերարդ Գաֆէսճեանը Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր: Նրա հիմնադրամը մեծ նվիրատվություններ է կատարել ի նպաստ թանգարանի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցման համար:
Գաֆէսճեանը աշխարհի խոշորագույն ընկերությունների մեկի՝ Jamba Juice Company-ի և Իտալիայում ու Հունգարիայում գինեգործական գործարանների սեփականատեր էր, նաև զգալի դիրք էր գրավում Ֆլորիդայի և Միննեսոտայի անշարժ գույքի շուկաներում:




