Մասնագիտություն

Բույսերի պաշտպան մասնագետը․ «Մասնագիտություն»

Բույսերը կարող են հիվանդանալ, ինչպես կենդանի բոլոր օրգանիզմները, կարող են հիվանդանալ ոչ պատշաճ խնամքի, բնական աղետների, հիվանդություններ փոխանցող վնասատուների պատճառով: Բույսերի պաշտպանությունը գյուղատնտեսական արտադրության կարևորագույն օղակներից մեկն է, անչափ անհրաժեշտ և արդիական մասնագիտություն, որն ուղղված է վնասատուներից, հիվանդություններից և մոլախոտերից բերքին հասցվող վնասների չափերի նվազեցմանը, բարձր և որակյալ բերքի ստացմանը:

Ու չնայած, ըստ որոշ գիտնականների հետազոտությունների, բույսերն ունեն բանականություն, հոգի, զգում են ցավ, քաղց, ծարավ, ունեն յուրահատուկ իմունային համակարգ և կառուցվածքներ, կարող են միմյանց հաղորդել տեղեկություն, տիրապետում են բույրերի լեզվին, ունեն հակառակորդից պաշտպանվելու ունակություն: Միևնույն է, բույսերը նույնպես ունեն պաշտպանության կարիք, և այդ առաքելությունն ունի բույսերի պաշտպանության ոլորտի մասնագետը։

Զրույց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանի հետ:

Back to top button