
Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ ստանալու համար աջակցություն, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այս մասին ԱԺ ճեպազրույցներում այսօր հայտարարել է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Ըստ նրա հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել ՌԴ առաջարկը:
«Ակնկալվում է, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում այդ խնդիրը կլուծվի, և ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,-ասել է Աղաջանյանը։
Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական օգնությունը կամ ռազմական միջամտությունը ինքնանպատակ չէ։
«Կարևորագույն խնդիրն այս պահին ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումն է, և դեմարկացիան ու դելիմիտացիան այն գործիքներից մեկն է, որը կապահովի այդ արդյունքը»,- ասել է պատգամավորը:




