Ինչպիսի՞ն է Տավուշի ավանդական երգեցիկ մշակույթը համեմատության մեջ, որքանո՞վ է ուսումնասիրված, նրա նշանակությունը որպես ազգային արժեք։ Ներկայացնում է երաժշտագետ Անի Հակոբյանը։
Անի Հակոբյանը դեռևս ուսանողական տարիներին որպես դիպլոմային աշխատանք հանձնարարություն ստանալով կազմել է ժողովածու Իջևանի տարածաշրջանում ձայնագրված նմուշներից, առանձնակի ոգևորությամբ է ստանձնում պարտավորությունը։
Բարբառը և երաժշտական մտածողությունն ընկալելուն օգնում է ոչ միայն արցախյան ծագումը, այլև երիտասարդական խանդավառությունը, որովհետև ամեն ուսանողի բախտ չի վիճարկվում։
Ժամանակի ընթացքում, ընդլայնելով գիտելիքը ավանդական երաժշտության ասպարեզում, Անին փորձել է նաև համեմատության մեջ ուսումնասիրել տարածաշրջանի ավանդական երգեցիկ մշակույթը, և եթե օրինակ Շատախում կամ Մուշում, Ապարանում կամ Մարտունիում զուտ ֆոլկլորիկ երգեցողություն է ընդունված, Իջևանում առավելապես աշուղական երգ և երգեցողության տեսակ։




