ԿարևորՍպորտ

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումն Իսլանդիայի ընտրանու հետ

Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 7-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Իսլանդիային: Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» մարզադաշտում ընթացող դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:  

Հանդիպման հաշիվը բացվեց 35-րդ րոպեին: Կամո Հովհաննիսյանը եզրափակեց Ադամյանի ու Սելարայանի խաղարկումն ու առաջ մղեց մեր թիմին: Հավաքականում Կամո Հովհաննիսյանը խփեց իր երկրորդ գոլը: 77-րդ րոպեին դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը:

Պատասխան գոլը խփեց  դանիական «Կոպենհագենի» 18-ամյա կիսապաշտպան Իսակ Յոհանեսոնը՝ 1:1: 7-րդ տուրից հետո հետո Գերմանիայի հավաքականը 18 միավորով խմբի առաջատարն է, Հս. Մակեդոնիան և Հայաստանը 12-ական միավոր ունեն, Ռումինիան 10 միավորով 4-րդն է, Իսլանդիան 5 միավորով 5-րդ տեղում է, իսկ Լիխտենշտայնը վաստակել է 1 միավոր: 

Կարդացեք նաև

Back to top button