
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 4-6-ին սպասվում է անձրև և ամպրոպ։
Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 4-6-ին շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:




