ԿարևորՀասարակություն

Աղվեսաորս՝ առանց աղվեսի․ Հանրային ռադիոն վերակենդանացնում է ռադիոսպորտը

Աղվեսի ձայն՝ մորզեի այբուբենով, սակայն ո՛չ աղվեսը, ո՛չ էլ ձայնն իրական չեն։ Սա ռադիոսպորտ է, որը հաճախ անվանում են «շախմատ վազքուղու վրա»։

Որսալ ձայները, գտնել թիրախը․ այն ամենն է, ինչ պահանջվում է մասնակցից։ Աղվեսաորսում հաջողելու համար լավ մարզավիճակում պետք է լինի ոչ միայն մարմինը, այլև միտքը։ Առաջին անգամ մրցում են ռադիոականները։ Որսորդները գնում են ձայնային ազդանշանի հետևից։

Կհաղթի այն մասնակիցը, որն ամենակարճ ժամանակում կգտնի երեք աղվեսներին և կհասնի վերջնակետ։ Հանրային ռադիոն 95 ամյակի առիթով վերականգնում է ռադիոսպորտի հայկական ավանդույթները։

Կարդացեք նաև

Back to top button