ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք

Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 252.082-ի, որից 235.030-ն` առողջացած, 5.101-ը` մահվան ելքով:

Երեկվա դրությամբ առողջացել է 614, մահացել՝ 26 մարդ: Ըստ Առողջապահության նախարարության, նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1185 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.766 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 639 000 թեստավորում: Երեկ կատարվել է 5413 թեստավորում:

Կարդացեք նաև

Back to top button