
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իր շրջապատում COVID-19- ի հայտնաբերված դեպքերի պատճառով, պետք է պահպանի ինքնամեկուսացման ռեժիմը, Ռիա նովոստիին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Կարանտինի ժամկետի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլիս խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այն մարդիկ, որոնց հետ շփվել է ՌԴ նախագահը, վարակվել են կորոնավիրուսով: Դրանից հետո Պուտինը կորոնավիրուսի թեստ է հանձնել։
Նրա խոսքով, մեկուսացումը չի ազդի Պուտինի աշխատանքի ինտենսիվության վրա. Նա կշարունակի իր գործունեությունը տեսակոնֆերանսի միջոցով:




