
Ստեփանակերտում շարունակվում են 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած բազմաբնակարան շենքերի և բնակելի տների վերանորոգման, վերակառուցման աշխատանքները, հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից:
Այս օրերին ակտիվ շինարարություն է ընթանում Ազատամարտիկների 24 բազմաբնակարան շենքում: Այստեղ բազմահարկերի պատշգամբներն են հիմնանորոգվում:




