ԿարևորՀասարակություն

Դաշտային մշակութային միջոցառում՝ վարժական հավաքի մասնակիցների համար

Օգոստոսի 25-ից մեկնարկած՝ պահեստազորում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների տեղակայման վայրերում ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսել է կազմակերպել մշակութային միջոցառումներ։

Այդ միջոցառումների անցկացմանը մասնակցում է նաեւ Սյունիքի մարզպետարանի «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը (տնօրեն՝ Վահե Արզումանյան)։ Սեպտեմբերի 2-ին Կապանում տեղակայված N զորամասում կազմակերպվել է դաշտային մշակութային միջոցառում։ Համերգային ծրագրով հանդես եկան կապանցի հայտնի երգիչները․ հնչեցին ռազմահայրենասիրական, ժողովրդական, ազգագրական երգեր։

Նախքան համերգը Կապանի հոգեւոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը կատարել է այստեղ նոր տեղադրված խաչի օրհնություն, ինչպես նաեւ օրհնել վարժական հավաքի մասնակիցներին։ Միջոցառումը նվիրված էր նաեւ ՀՀ անկախության առաջիկա տոնին։

Կարդացեք նաև

Back to top button