ԿարևորՀասարակություն

3 համանքում նոյեմբերի 14-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ

Կառավարության նիստում այսօր ներկայացվել է Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքների ավագանու ընտրություններ նշանակելու մասին նախագիծը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասել է, որ 3 համանքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն առաջարկվում է նշանակել և անցկացնել 2021 թվականի նոյեմբերի 14-ին՝ ավագանու ընտրության համամասնական ընտրակարգով: ՏԻՄ ընտրությունների անցկացման համար նշված համայնքներում ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 25 միլիոն 249 հազար դրամ:

Կարդացեք նաև

Back to top button