
Հենրիխը, իհարկե, շատ մեծ ֆուտբոլիստ է, շատ մեծ փորձով և գիտի, որ իր տաղանդը պիտի ծառայեցնի ի շահ թիմի ու սա կարող է բարելավել մեր խաղը,- այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը՝ հավելելով, որ իրենք թիմային խաղ են դավանում։
Նա ասուլիսին ներկայացել էր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Մխիթարյանը հայտնել է, որ մեծ սպասելիքներ ունի վաղվա՝ Մունդիալի որակավորման փուլի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից:
«Իմ խաղընկերները մեծ աշխատանք են կատարել նախորդ երեք խաղում և հաղթել ենք երեք հանդիպումներում: Մենք եկել ենք այստեղ հաղթանակի հետևից: Հասկանում ենք խաղի կարևորությունը և գիտենք, որ մեծ հնարավորություններ ունենք այս որակավորման փուլում»,-նախախաղային ասուլիս ժամանակ ասել է Մխիթարյանը:
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 4-րդ մրցափուլի հանդիպումը՝ Սկոպյեում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:




