ԿարևորՀասարակություն

Հանրային ռադիոն հայկական մեդիամիջավայրի առաջատարներից է. «Արմենպրես»-ը շնորհավորում է գործընկերոջ 95-ամյակը

Հայաստանի Հանրային ռադիոն հայկական մեդիամիջավայրի առաջատարներից է, որն իր միասնական թիմի ջանքերով այսօր մուտք է գործում զարգացման նոր շրջափուլ: Հայկական ռադիոյի 95-ամյակի կապակցությամբ Հանրային ռադիոյին և նրա տնօրեն Գարեգին Խումարյանին ուղղված շնորհավորական ուղերձում այս մասին նշել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:  

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հանրային ռադիոյի ողջ անձնակազմին, վետերաններին ու բազմահազար ունկնդիրներին՝ մեր  հանրային կյանքում անգերագնահատելի դերակատարություն ունեցող երևույթի՝ Հայկական ռադիոյի ստեղծման 95-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, Հանրային ռադիոն հայկական մեդիամիջավայրի առաջատարներից է, որն այսօր Ձեր միասնական թիմի ջանքերով մուտք է գործել զարգացման նոր շրջափուլ»,- նշված է Արամ Անանյանի շնորհավորական ուղերձում:

«Արմենպրես»-ի տնօրենը փաստել է՝ պետական լրատվական գործակալությունն ու Հանրային ռադիոն ունեն համագործակցության տասնամյակների պատմություն: Հոբելյանական այս տարվա ընթացքում  համատեղ ուժերով հաջողությամբ իրականացրել են «Հեքիաթ միասին» պոդկաստային նախագիծը, որի շրջանակներում ՀՀ 11 ազգային համայնքների երեխաները հայերենով իրենց ժողովրդական ու ազգային  հեքիաթներն են ներկայացրել հանրությանը:

«Գործակցության հարուստ պատմությունը մեզ վստահություն է ներշնչում, որ առաջիկա տարիների ընթացքում մեր համատեղ ծրագրերը բազմապատկվելու են: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք, մաղթում ենք անխափան եթեր, ստեղծագործական նորանոր հաջողություններ, առողջություն և խաղաղ երկինք»,- ընդգծված է «Արմենպրես»-ի տնօրենի ուղերձում:

2021 թվականի սեպտեմբերի 1-ին հայկական ռադիոն դարձավ 95 տարեկան:

Կարդացեք նաև

Back to top button