ԿարևորՀասարակություն

Թեժ իրավիճակ ԱԺ-ում. պատգամավորները միմյանց վրա շշեր նետեցին

Այսօր կրկին ԱԺ-ում թեժ իրավիճալ է եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ընթացքում ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները բանախոսի ու միմյանց վրա ջրի շշեր են նետել:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ժամանակ առ ժամանակ պատգամավորներին կոչ էր անում լռություն պահպանել դահլիճում և թույլ տալ բանախոսին ավարտել ելույթը:

Վիճաբանությունը թեժացավ, Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ապա հայտարարվեց ընդմիջում մինչև ժամը 12.00-ն:

Կարդացեք նաև

Back to top button