ԿարևորՀասարակություն

Միակ մարմինը, որը կարող է կասեցնել «Ֆիզգորոդոկ»-ում շինարարությունը, դատարանն է

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ներկայացրել է հակիրճ տեղեկություն՝ «Ֆիզգորոդոկ»-ի հատվածում կառուցապատման մասին.

  • Հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին:
  • Երևանի քաղաքապետարանը իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը:
  • Այդ տարածքում արդեն տրված է եղել 12-հարկանի շենքի շինթուլտվություն 2007 և 2012 թվականներին:
  • 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները:
  • Քաղաքապետարանը կազմակերպել է հանրային լսում (նման ֆորմատով առաջին անգամ՝ վերջին առնվազն 20 տարվա մեջ):
  • Քաղաքապետը պահանջել է, որ նախագիծը ներկայացվի քաղշին խորհուրդ` հեղինակավոր ճարտարապետների գնահատմանը (գրեթե միաձայն քվեարկությամբ նախագիծն ընդունվել է):
  • ԿԳՄՍ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը որպես նորահայտ հուշարձան, այնուհետև, 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորը այդ տարածքից:
  • 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը ՊԱՐՏԱՎՈՐ Է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին և տարածքը ընդգրկված չէ հուշարձանների ցանկում:
  • Բնակիչները դիմել են դատարան՝ վիճարկելու կառուցապատումը, դատարանը վարույթ է ընդունել գործը, բայց չի կասեցրել շինարարութունը:
  • Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը, դատարանն է, քաղաքապետարանը տվյալ պայմաններում այդպիսի լիազորություն չունի:

Կարդացեք նաև

Back to top button