ԿարևորՀասարակություն

Հոկտեմբերի 17-ին 3 համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է , որ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։

Արագածոտնի մարզի Շամիրամ, Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի, իսկ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում տեղի միայն  ավագանու անդամի հերթական ընտրություններ են։

ԿԸՀ–ն հիշեցնում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2021 թվականի հոկտեմբերի 7-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք:

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2021 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 17-ը, ժամը՝ 18:00-ն:

Համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2021 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև սեպտեմբերի 22-ը, ժամը՝ 18:00-ն:

2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:                                        

Կարդացեք նաև

Back to top button