ԿարևորՍպորտ

Արթուր Դավթյանը հուշամեդալի և պատվոգրի է արժանացել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Օլիմպիական խաղերում մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներին։

«Սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու հաջողությունների համար հուշամեդալով ու պատվոգրերով պարգևատրեցի Խաղերի մեդալակիր Արթուր Դավթյանին, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին և մարզիչ Հայկ Նազարյանին: 

Ավելի քան 40 տարվա ընդմիջումից հետո մարմնամարզության մեջ գրանցած այս արդյունքը պատիվ է ոչ միայն մեր երկրի, այլև մայրաքաղաքի համար:

Մենք էլ, որպես քաղաքային իշխանություն, պարտավոր ենք բարելավել մեր մարզիկների պայմանները: Այժմ, 2020-ի դադարից հետո, գործնական քայլեր ենք ձեռնարկում՝ նոր մարզադահլիճ ունենալու ուղղությամբ»,- հայտնել է քաղաքապետը:

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/854533261856977

Կարդացեք նաև

Back to top button