ԿարևորՍպորտ

Կայացավ «Տոկիո-2020»-ի փակման արարողությունը

Այսօր՝ օգոստոսի 8-ին կայացավ «Տոկիո-2020» 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի  փակման հանդիսավոր արարողությունը։

Խաղերի փակման ավարտի մասին հայտարարեց Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը։

Տեսանյութը՝ «Ռադիոլուր»-ի մարզական մեկնաբան Արամ Մանուկյանի ՖԲ էջի

Ինչպես մրցումների մեծ մասը, այնպես էլ փակման արարողությունն անցավ առանց հանիդսականի՝ կապված նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու հետ։

Հայաստանը Տոկիոյի խաղերում ընդհանուր առմամբ 4 մեդալ է նվաճել՝ 2 բրոնզե, 2 արծաթե:

Տեսանյութը՝ «Ռադիոլուր»-ի մարզական մեկնաբան Արամ Մանուկյանի ՖԲ էջի

Փակման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի օլիմպիական հավաքականի դրոշակակիրը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր, որը ՕԽ-ում դարձավ բրոնզե մեդալակիր:

Մեդալային հաշվարկով հաղթանակ տարավ ԱՄՆ-ի հավաքականը՝ 39 ոսկե, 41 արծաթե և 33 բրոնզե մեդալներով: Երկրորդ տեղում Չինաստանն է (38-32-18), երրորդ տեղում՝ Ճապոնիան (27-14-17):

Կարդացեք նաև

Back to top button