
ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հակոբ Արշակյանին:
Քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Հակոբ Արշակյանի թեկնածությանը:
ԱԺ նախագահի երրորդ տեղակալի պաշտոնի համար թեկնածու է առաջադրել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է:




