Ժամանակի վկան

Հայրս արժանի էր, որ կյանքի վերջին տարիներն անցկացներ Հայաստանում․ Շաղիկ Մարուխյան․ «Ժամանակի վկան»

Ճանաչված հայ քաղաքական գործիչ, ականավոր դաշնակցական Հրայր Մարուխյանի դստեր, «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրեն Շաղիկ Մարուխյանը ներկայացնում է Հրայր Մարուխյան գործչին, մարդուն, հայրենասերին, ամուսնուն և պարզապես սիրելի հայրիկին։

Հրայր, Անահիտ, Թորգոմ և Նեկտար Մարուխյաններն ու փոքրիկ Ալենուշը

Ամփոփ լուսաբանվում է «Հրայր Մարուխյան» հիմնադրամի գործունեությունը, նաև բացահայտվում Շաղիկ Մարուխյանի՝ Հայաստանին կապվածության ակունքները։

Հրայր Մարուխյանի հայրը՝ Թորգոմը

Հրայր Մարուխյանի մասին շատ է գրվել ու խոսվել, բայց, թե ինչպես է ներկայացնում ընտանիքի ապրածն ու զգացածը նրա ժառանգորդուհին, այլ խորություն ու անկեղծություն է հաղորդում պատումին։

«Պերսոնա նոն գրատա» հայտարարված Հրայր Մարուխյանը արտաքսվեց նորանկախ Հայաստանից։ Ընտանիքի համար սկսվեց բեկումնային նոր շրջափուլ։

Շաղիկ Մարուխյանը Հայաստան վերադառնալու վերջնական որոշումն ընդունեց երկրի համար բարդ քաղաքական ու հասարակական-տնտեսական ժամանակահատվածում։ 27 տարի է անցել դժբախտ պատահարից։ Շաղիկ Մարուխյանի համար դժվար է այդ մասին խոսելը, բայց, այդուհանդերձ, այդ դիպվածի մանրամասնություններն անհնար է մոռանալ։ Հրայր Մարուխյանի կինը՝ Անահիտը, նույնպես բովանդակալից կենսագրություն ունի, որի որոշ դրվագները բացահայտում է դուստրը։

Ի հիշատակ նվիրյալ դաշնակցականի և հայրենասերի՝ 2009 թ.-ին ՀՅԴ կուսակցությունը հիմադրեց «Հրայր Մարուխյան» հիմնադրամը, որի աշխատանքները 2019 թվականից ղեկավարում է դուստրը՝ Շաղիկ Մարուխյանը։

«Հրայր Մարուխյան» հիմնադրամը գործունեության հիմքում ունի հստակ արժեքային բաղադրիչներ, որոնցով առաջնորդվում է։ Հիմնադրամի հաջողված նախաձեռնություններից է Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը։

Այն գործում է Երևանում և անվճար իրավաբանական ծառայություններ է մատուցում ՀՀ քաղաքացիներին։ Հետաքրքրվեցի նաև, թե ի՞նչ մտահոգություններով է այժմ ապրում Շաղիկ Մարուխյանը։ Հրայր Մարուխյանի թողած ի՞նչ պատգամներով է առաջնորդվում։

Back to top button