ԿարևորՀասարակություն

Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերը լուրջ մտահոգություն են առաջացնում. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն գրառում է արել թվիթերում՝  անդրառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությանը: Նա կողմերին կոչ է անում ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:

«Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում: Կոչ եմ անում կողմերին հիմնվել վերջին հումանիտար քայլերի վրա և ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9 -ի հայտարարությունը՝ չլուծված խնդիրները խաղաղ ձևով լուծելու համար»:

Կարդացեք նաև

Back to top button