
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց 1/8 եզրափակիչի երկրորդ դասական պարտիայում։ Նրա մրցակիցն է իրանցի Մամին Տաբատաբաեին։
Հուլիսի 25-ին տեղի ունեցած առաջին դասական պարտիայում Հայկ Մ. Մարտիրոսյանը սեւերով հասել էր հաղթանակի։ Պայքարը կշարունակվի թայ–բրեյքում հուլիսի 27–ին։
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։




