ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատված անցած բնակիչը վերադարձվել է հայկական կողմին

Խրամորթ համայնքի հատվածում մոլորված և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատված անցած բնակիչը վերադարձվել է հայկական կողմին՝ հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:

Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին: Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Կարդացեք նաև

Back to top button