ԿարևորՍպորտ

Տոկիո 2020․ հայտնի են հայ բռմցքամարտիկների մրցակիցները

Տոկիոյում կայացել է օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը։

75 կգ քաշային Արման Դարչինյանը 1/32 եզրափակիչում ազատ է։ 1/16 եզրափակիչում նա կմրցի Սլովակիայի ներկայացուցիչ Անդրեյ Շեմեզ և Տրինիդադ և Տոբագոն ներկայացնող Պրինց Արոն Սոլոմոն զույգի հաղթողի հետ։ Մենամարտը կկայանա հուլիսի 29-ին։

52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը հուլիսի 26-ին կմենամարտի Անգլիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ։ Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովն էլ հուլիսի 25-ին կփորձի հաղթահարել Անտիգուա և Բարբուդան ներկայացնող Ռայան Ալստոնի արգելքը:

Կարդացեք նաև

Back to top button