ԿարևորՔաղաքական

Ընդհանուր մարտահրավերներն անխուսափելի են դարձրել փոխգործակցության խորացումը․ Իրանի նախագահը՝ Փաշինյանին

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ուղերձ է հղել  Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

«Բարձր եմ գնահատում Ձեր անկեղծ շնորհավորանքն իմ՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապերը հիմնված են երկու ազգերի մշակութային վաղեմի հարաբերությունների վրա, որոնք մշտապես եղել են բարեկամական:

Միջազգային և տարածաշրջանային խնդիրների հարցում երկու երկրների նույնատիպ և մոտ դիրքորոշումները, որոնք ուղեկցվել են կառուցողական համագործակցությամբ, մեր հարաբերությունների կարևորության ցուցիչն են: 

Ընդհանուր մարտահրավերներն անխուսափելի են դարձրել երկու երկրների փոխգործակցության խորացումը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության ապահովման և կայունության պահպանման: Հուսով եմ՝ առաջիկա ժամանակահատվածում կկարողանանք սիներգիայի սկզբունքով ազդեցիկ քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում համագործակցության հիմքերի ամրապնդման ուղղությամբ: Մաղթում եմ Ձեզ առողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ հաջողություն և բարօրություն»,- ասված է Իրանի նախագահի ուղերձում:

https://www.facebook.com/armembiran/posts/6155868337771577

Կարդացեք նաև

Back to top button