ԿարևորՍպորտ

Սոչիում այսօր մեկնարկում է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի մրցաշարը

Սոչիում այսօր մեկնարկում է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունը: Տղամարդկանց մրցաշարին մասնակցելու հայտ ներկայացրել են 206, կանանց պայքարին՝ 103 շախմատիստներ: Շախմատային մարաթոնը կավարտվի օգոստոսի 6-ին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչն ասել է, մրցումներին մասնակցելու մերժումները շատ քիչ են եղել. «Ըստ էության, սա հաստատում է, որ աշխարհի գավաթի առաջնություն անցկացնելու որոշումը ճիշտ է: Մենք պատրաստվում ենք մասնակիցների անվտանգությունն ապահովել ամենաբարձր մակարդակով: Շախմատիստները վստահում  են մեզ»:

Տղամարդկանց մրցաշարին կմասնացեն աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, հոլանդացի Անիշ Գիրին:

Հայաստանը Սոչիում ներկայացնում են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Էլինա Դանիելյանը:

Սակայն մեր հայրենակիցներ կան նաեւ այլ երկրների պատվիրակների մեջ, ինչպես, օրինակ, Սամուել Սեւյանը, Վարուժան Հակոբյանը, Տաթեւ Աբրահամյանը՝ ԱՄՆ, Կրիկոր Սեւագ-Մխիթարյանը՝ Բրազիլա:

Կարդացեք նաև

Back to top button