ԿարևորՍպորտ

Իտալիան՝ Եվրոպայի չեմպիոն

ՈւԵՖԱ-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչում Իտալիան 11 մետրանոցներով հաղթեց Անգլիային: Հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ՝ 67173 հանդիսականների ներկայությամբ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Անգլիայի ազգային հավաքականի կազմում գոլ խփեց Լյուկ Շոուն (2-րդ րոպե), Լեոնարդո Բոնուչիին հավասարեցրեց հաշիվը 67-րդ րոպեին: Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլեր չխփեցին: 11 մետրանոց հարվածաշարում Իտալիայի հավաքականն ավելի ուժեղ գտնվեց՝ հաղթելով 3:2 հաշվով:

Իտալիայի հավաքականը երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Իտալացիներն առաջին անգամ մրցաշարի հաղթող էին դարձել 1968 թվականին: Իտալիայի հավաքականը երկու անգամ դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (2000, 2012), մեկ անգամ էլ նվաճել մրցաշարի բրոնզե մեդալները (1988):

Կարդացեք նաև

Back to top button