
Երեկ տարածվեց տեղեկությունն այն մասին, որ Թուրքիան վրացական կողմին խնդրել է, որ մաքսային և բոլոր տեսակի ընթացակարգերը Կարծախի փոխարեն իրականացվեն Ախալքալաքում, ինչին էլ վրացական կողմը պատասխանել էր, որ դրական լուծում կտան։ Այս տեղեկությունը, ինչպես JNEWS-ն է գրում, մեծ իրարանցում է առաջացրել Ջավախքի բնակիչների շրջանում: Սակայն, Վրաստանի եկամուտների ծառայությունից հերքել են՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։
Տեղեկությունը կոնկրետացնելու և ճշտելու համար, արդյո՞ք է հնարավոր, որ սահմանային անցակետի գործողություններն իրականացվեն Ախալքալաքում, JNEWS-ը հեռախոսազրույց է ունեցել Եկամուտների ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Թամար Անդրիաձեի հետ: Նա վստահեցնում է, որ տարածված տեղեկությունը տեխնիկական սխալի արդյունք է։
«Եղել է տեխնիկական սխալ, որը չեմ կարող ասել թարգմանիչն է թույլ տվել, թե լրագրողն է սխալ հասկացել։ Ոչ մի բանի տեղափոխում չի լինի, այս չափսի գործող մաքսային անցակտի տեղափոխում չի լինի, դա սխալ է, այդ սխալը գործակալությունը պետք է ուղղեր, որը տարածել էր։ Այդպիսի բան Թուրքիայի կողմից չի եղել, և էլի եմ ասում՝ դա տեխնիկական սխալ էր, որը պետք է ուղղվեր։ Ոչ Թուրքիայի կողմից, ոչ Վրաստանի կողմից այդպիսի խոսք չի եղել», – ասում է Թամար Անդրիաձեն:
Տես նաև՝ Թուրքիան խնդրում է մաքսակետը Կարծախից Ախալքալաք տեղափոխել




