
Զբոսաշրջային ակտիվ սեզոնին Ջերմուկում ավելացել է թե’ Հայաստանի տարբեր վայրերից, թե’ տարբեր երկրներից եկող զբոսաշրջիկների թիվը: Քովիդ 19-ի տարածման վտանգից խուսափելու նպատակով, ձևավորվել է շարժական պատվաստումային խումբ, որը տեղակայվելու է Ջերմուկի Արմենիա առողջարանի տարածքում:
Հուլիսի 9-ին, ժամը 14:00-ից սկսած, կարող են պատվաստվել բոլոր ցանկացողները` այդ թվում նաև զբոսաշրջիկները:
Պատվաստանյութերը`
- AstraZeneca
- CoronaVac
- Sputnik -V




