ԿարևորՀասարակություն

Հռոմի Պապը հիշել է իր այցը Հայաստան

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Արևելյան եկեղեցիների օգնության միավորման ասամբլեայի (ROACO) մասնակիցների հետ հանդիպմանը հիշել է իր այցը Հայաստան, հայտնում է Vatican News-ը։

«2016 թվականին իմ՝ Հայաստան կատարած առաքելական ճամփորդության վերջում Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ մենք աղավնիներ բաց թողեցինք երկինք՝ ի նշան խաղաղության Կովկասի ամբողջ տարածաշրջանում»,-ասել է Հռոմի պապը:

«Ցավոք, վերջին ամիսներին իրավիճակը կրկին վատթարացել է, և ես շնորհակալ եմ Վրաստանի և Հայաստանի իրավիճակի վրա ձեր ուշադրության համար, որն ուղղված է նրան, որպեսզի կաթոլիկ համայնքը  հետագայում էլ շարունակի ծանոթ լինել ավետարանական կյանքին»,- ասել է Հռոմի Պապը:

Կարդացեք նաև

Back to top button