ԿարևորՀասարակություն

Անախորժ իրավիճակ՝ 7/7 ընտրատեղամասում

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/7 ընտրատեղամասում վստահված անձինք վեճի են բռնվել : Ժամը 10։30-11:00-ի սահմանում միջադեպ է արձանագրվել, ստեղծվել է լարված իրավիճակ։

Բախում է տեղի ունեցել տարբեր քաղաքական ուժերի վստահված անձանց միջեւ, նրանք թղթեր են նետել իրար ուղղությամբ։

«Ռադիոլուրի» թղթակիցն արձանագրել է, որ ընտրատեղամասում վստահված անձինք բղավել են, վիրավորել իրար, հայհոյանքներ հնչեցրել։ Ներսում ստեղծված անախորժ իրավիճակի պատճառով մարդկանց կուտակում է ստեղծվել դրսում։

Ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Սարգիս Քլոյանը «Ռադիոլուրին» ասել է, որ որոշ կուսակցությունների վստահված անձինք վիրավորել են անգամ ընտրողներին։ Միջադեպի փաստն արձանագրել են տեղում աշխատող դիտորդները։ Ոստիկանությունն աշխատել է տեղում:

Կարդացեք նաև

Back to top button