ԿարևորՀասարակություն

Երթևեկության փոփոխություն` Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու համար 2021 թվականի հունիսի 19-ին Երևան քաղաքի Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Գայի պողոտայի վրա հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ երթևեկելի գոտի ըստ կից ներկայացված սխեմայի:

Կարդացեք նաև

Back to top button