ԿարևորՀասարակություն

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հունիսի 21-ին Մոսկվայում մասնակցելու է միջազգային անվտանգության 9-րդ համաժողովին:

Լավրովի եւ Շմիդտի բանակցությունների օրակարգը կներառի ԵԱՀԿ ընթացիկ աշխատանքային ու անվտանգային հարցերի լայն շրջանակ երեք ոլորտներում` ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական եւ մարդու իրավունքներ:

Կարդացեք նաև

Back to top button