ԿարևորՀասարակություն

Հանրապետության հրապարակում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած եզրափակիչ հանրահավաքը

Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած քարոզարշավային եզրափակիչ հանրահավաքը։ Դրան մասնակցում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՔՊ վարչության անդամները։

Հանրահավաքը բացել է տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Նա նշել է, որ հունիսի 20-ի ընտրությունը Հայաստանի համար վճռորոշ է լինելու։

«Այո, մենք ունեցել ենք թերացումներ ու սխալներ, բայց մենք կանք, եղել ենք ու կլինենք ձեզանից մեկը, ձեր ծոցիծ ելած ու ձեր կամքով ձևավորված իշխանություն։ Հունիսի 20-ը վճռորոշ օր է, այդ օրը բոլորս միասին պետք է հաստատենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ Հայաստանում իշխանությունը կոչված է ծառայելու ժողովրդին»,-ասել է Պապիկյանը։

Վաղը Հանրապետության հրապարակում եզրափակիչ հանրահավաք է նախատեսում նաև «Հայաստան» դաշինքը։ 

Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրանց մասնակցում է 25 քաղաքական ուժ։ Հունիսի 19-ը լռության օր է։

Կարդացեք նաև

Back to top button