
Մայիսի 25-ին նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին ստորագրել են փոխըմբռման հուշագիր՝ համաձայն որի պետք է իրականացվեն աշխատանքներ Հայաստանի և Իրանի միջև նոր ուղիղ չվերթների գործարկման ուղղությամբ։
Արդեն գործում է Երեւան-Թավրիզ-Երևան օդային հաղորդակցությունը՝ շաբաթը 2 անգամ հաճախականությամբ։
Սա կհեշտացնի քաղաքացիների տեղափոխումը եւ լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության ոլորտի ակտիվացման համար։




