ԿարևորՄշակույթ

Մեկնարկել է «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 30-ից հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում և Արտաշատում կանցկացվի «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը։ 2003 թվականից իրականացվող փառատոնի   հիմնադիրը  Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն է։

Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի խոսքով՝ այս տարի հանդիսատեսը հնարավորություն է ունենալու դիտել 20-ից ավելի ներկայացում: Փառատոնի բացումը տեղի է ունենալու Թատերական գործիչների միությունում մայիսի 30-ին «Կարմիր ծաղիկ» ներկայացմամբ, որի բեմադրության հեղինակը Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Սաֆարյանն է:

Համավարակի պատճառով փառատոնն այս տարի դրսից հյուրեր չի ունենալու, բայց  տնօրենը կարծում է, որ այն  հայ թատերական գործիչներին ու  դրամատուրգներին համախմբելու լավ հնարավորություն է դառնալու։ ․

«Ուզում եմ ասել, որ այս տարվա Արմոնոյի թիրախում մարզային թատորններն են, այդ իսկ պատճառով Գավառի թատրոնի բեմադրիչ Արմեն Սաֆարյանի բեմադրությամբ է բացվում փառատոնը։ Երբ սահմանները բացվեն, մենք արդեն կունենանք հավաքագրված պաշար թատերական ներկայացումների և աշխարհին ցույց կտանք մեր տեղն արվեստում»,-ասում է Մարիաննա Մխիթարյանը։

Կարդացեք նաև

Back to top button