ԿարևորՔաղաքական

Լիտվացի խորհրդարանականները մտահոգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի կապակցությամբ

2021 թ. մայիսի 20-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասի՝ Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները հայտարարություն են ընդունել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնում են Լիտվայում ՀՀ դեսպանությունից: 

Հայտարարության մեջ նշվում է, որ Լիտվան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Խորհրդարանականներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի, ինչպես նաև հայկական տարածք ներխուժման մասին լուրերի կապակցությամբ: 

Լիտվայի Հանրապետության Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները բոլոր կողմերին կոչ են արել լիովին պահպանել նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագիրը և շարունակել բանակցությունները հակամարտության հարատև, խաղաղ լուծման շուրջ:

Կոչ է արվում դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք կվտանգեն հրադադարի ռեժիմը և կբարձրացնեն լարվածությունը: Ակնկալվում է, որ Ադրբեջանն անհապաղ դուրս կբերի իր ուժերը:

https://www.facebook.com/armemblit/posts/1936558519835586

Կարդացեք նաև

Back to top button