ԿարևորՔաղաքական

Խորհրդարանը չընդունեց նոր փաստաթղթի առնչությամբ ԱԺ հայտարարության նախագիծը

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկումից հետո քվեարկության է դրվել ԱԺ հայտարարության տեքստը, որը չի ընդունվել:

Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է. «Իմ քայլը խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը քննարկումներ են ունեցել հայտարարության տեքստի շուրջ, որի վերաբերյալ «Իմ քայլը» ունեցել է բովանդակային առաջարկներ: Քանի որ ընդհանուր հայտարարի չի հաջողվել գալ հայտարարության տեքստի վերաբերյալ, ուստի «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը»:

Քվեարկությանը հայտարարության տեքստին կողմ է քվեարկել 25 պատգամավոր:

Այսօր ԱԺ-ն քննարկել է «2021 թվականի մայիսի 12-ից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Կարդացեք նաև

Back to top button